Պորտուգալիա Օփեն. Նախավերջին տուրից առաջ Հարությունյանը 8-րդ տեղում է![]() 10 փետրվարի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Լիսաբոնում անցկացվող Պորտուգալիա Օփեն-ում փետրվարի 9-ին տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները, որոնք ՀՀ ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանի և Տիգրան Հարությունյանի համար ունեցել են հաղթական ավարտ։ Նախավերջին տուրից առաջ Հարությունյանը 5․5 միավորով կիսում է 4-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է, իսկ Գրիգորյանը 5 միավորով 14-րդ տեղում է։ Առաջատարն անփոփոխ է. Էդուարդո Բոնելլին 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7-րդ տուրում խաղացել է ոչ ոքի և 5 միավորով 13-րդ տեղում է, գրում է Armchess.am-ը։ Փետրվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 23։30-ին, կսկսվեն 8-րդ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |