Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերում մառախուղ է

Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերում մառախուղ է

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի Աբովյան քաղաքներում, Արարատի և Սյունիքի մարզերում մառախուղ է:

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի Աբովյան, Արագածոտնի Ապարան, Արագած , Սյունիքի Կապան, Արարատի Արտաշատ, Վեդի քաղաքներում, Վանաձոր-Ստեփանավան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տարածքում փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---