«Նա ավելի լավ է զգուշանա». Թրամփը՝ Ռոհանիին

«Նա ավելի լավ է զգուշանա». Թրամփը՝ Ռոհանիին

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթին, որում ԻԻՀ ղեկավարն ասել էր, թե «Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսողները կզղջան»:

Նախագահական օդանավում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Թրամփը Ռոհանիին կոչ է արել զգույշ լինել:

«Նա ավելի լավ է զգուշանա»,- կտրուկ ասել է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդում է Reuters-ը:

Փետրվարի 10-ին Հասան Ռոհանին հարյուր հազարավոր իրանցիների հետ մասնակցել է 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիային:

«Որոշ անփորձ մարդիկ ու Ամերիկան սպառնում են Իրանին: Բայց նրանք պետք է իմանան, որ սպառնալիքների լեզուն չի ազդում Իրանի վրա: Մենք այնպես կանենք, որ Իրանին սպառնացողները զղջան: Նրանք պետք է սովորեն հարգել Իրանն ու իրանցիներին: Մենք ուժեղ հակահարված կտանք ռազմատենչ քաղաքականությանը»,-հավաքվածներին ասել է Ռոհանին:

Ավելի վաղ Թրամփն Իրանն անվանել էր «թիվ 1 ահաբեկչական պետություն»՝ սպառնալով չեղարկել ավելի վաղ այդ երկրի հետ կնքված միջուկային համաձայնագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---