Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն բազմաթիվ բողոքներ են եկել քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ամեն օր մի քանի մարդ դիմում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն բողոքելով Բաքվի իշխանությունների որոշման կապակցությամբ` Նարիմանյան գերեզմանատան (որն ավելի հայտնի է Մոնթինյան կամ Հայկական անվանումով) գերեզմանների վերաթաղման վերաբերյալ, որտեղ թաղված են ռուսներ, հրեաներ, թաթարներ, վրացիներ, հայեր:



Միեւնույն ժամանակ, Նարիմանյան գերեզմանոցի տնօրեն Քյարամ Մամեդովի խոսքերով, «Բաքվի Նարիմանյան գերեզմանոցի գերեզմանների վերաթաղումը կատարվում է ամբողջովին պետության հաշվին, մայրաքաղաքի Գործադիր իշխանության որոշման համաձայն` մայրուղի կառուցելու մասին, որն անցնելու նշված գերեզմանոցի տարածքով»: Ընդ որում, նա հավելել է, որ «դեռեւս որեւէ խնդիր չի առաջացել մահացածների հարազատների հետ»:



Մամեդովը հաստատել է, որ կան դեպքեր, երբ մահացածների հարազատները ժամանում են այլ երկրներից, սակայն ընգծել է «խնդիրների բացակայության մասին, անկախ այդ մարդկանց ազգություններից», հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Բաքվում մայրուղու կառուցման պատրվակով ոչնչացվում է քրիստոնեական գերեմանոց` Նարիմանյան: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեզմանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը:



Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---