Հրազդանի ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվի «Գազպրոմին»

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինի համանախագահությամբ:



Անդրադառնալով վառելիքաէներգետիկ համակարգի բնագավառում համագործակցությանը, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, մասնավորապես, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ 2006թ. մարտի 31-ին ստորագրված համաձայնագրի կատարման հաջող ընթացքը, որի համաձայն «Գազպրոմ» ընկերության կողմից 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: 2007թ. կներդրվի եւս շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Ըստ հիշյալ համաձայնագրի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի «Գազպրոմ» ԲԲԸ-ի օգտին արժեթղթերի լրացուցիչ թողարկման շրջանակներում, նախատեսվում է իրականացնել «Հրազդան-5»-ի շինարարության եւ արդիականացման ներդրումային ծրագիր: Մասնավորապես, հանձնարարվել է ՌԴ «Մինպրոմէներգո»-ին եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ին` շահագրգիռ նախարարություների ու գերատեսչությունների հետ համատեղ, մինչեւ 2007թ. վերջը առաջարկություններ ներկայացնել ՌԴ կառավարություն` ՌԴ սեփականությունը հանդիսացող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմ» ԲԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ` «Հրազդան - 5»-ի հետ «Հրազդան ՋԷԿ»-ի միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---