ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի16 փետրվարի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրել է «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: «Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասել է նախարարը, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |