ԱՄՆ Պետդեպարտամենտը Ղարաբաղում դավանանքի ազատության մասին զեկույցը զետեղել է Ադրբեջանի վերաբերյալ բաժնում18 սեպտեմբերի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը դավանանքի ազատության մասին իր ամենամյա զեկույցում Ղարաբաղում դավանանքի ազատության մասին զեկույցը զետեղել է «Ադրբեջան» բաժնում: Փաստաթղթում նշվում է Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, «Հայաստանի հետ հակամարտության արդյունքում 1990-ական թվականներին Ղարաբաղի էթնիկ ադրբեջանական բնակչությունը` հիմնականում մահմեդականներ, լքել է Լեռնային Ղարաբաղը եւ յոթ գրավյալ տարածքները եւ մինչ օրս վերադառնալու հնարավորություն չունի»: «Զեկույցում արտացոլված ժամանակահատվածում (2006 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը) Ադրբեջանի կողմից չվերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում ազատվել է կալանքից նախկինում ձերբակալված բապտիստ Գագիկ Միրզոյանը, որը տեղափոխվել է զորամաս զինվորական ծառայությունն ավարտելու նպատակով: Բացի այդ, շարունակում է բանտում մնալ «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Արեգ Հովհաննիսյանը, որը հրաժարվում է ծառայել իր կրոնական հայացքների պատճառով եւ որը 2005 թվականին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Դատավճիռը չի բողոքարկվել»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: Նշենք, որ Հայաստանին վերաբերող մասում ոչ մի բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |