Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը

Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ  մշտական ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում 64 տարեկանում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, պատճառը սրտի կաթվածն է:

Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուչի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականի ապրիլից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---