ՄԱԿ. Քադդաֆիի կառավարության դատը չի համապատասխանել միջազգային չափանիշներին21 փետրվարի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Քադդաֆիի կառավարության անդամների գործով դատավարությունը Լիբիայում լիովին չի համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մասին ասվում է ՄԱԿ Լիբիային աջակցության առաքելության և ՄԱԿ Գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների վարչության համատեղ զեկույցում, որը հրապարակվել է Ժնևում: «Սեյֆ ալ Իսլամ Քադդաֆիի և Մուամմար Քադդաֆիի կառավարության ևս 36 անդամի դատավարությունը Լիբիայի դատական համակարգի կարևոր էր ձեռնարկն էր՝ պատասխանատվության կանչելու 2011թ. հեղափոխության ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղավորներին: Սակայն արդյունքում այն չապահովեց համապատասխանությունը միջազգային չափանիշներին,-ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ արդարություն իրականացնելու և ճշմարտությունը բացահայտելու հնարավորությունը խարխլվել է արդար դատավարության երաշխիքների մի ամբողջ շարքի բացակայությամբ: Այդ փաստաթղթի հիման վրա, ՄԱԿ համապատասխան կառույցները խորհուրդ են տալիս վերաքննիչ դատարանում գործը քննելիս հաշվի առնել դատավարության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումները: Սեյեֆ ալ Իսլամ Քադդաֆին 2011-ից պատիժ է կրում Զինդանի բանտում՝ Լիբիայի հյուսիս-արևմուտքում: 2015-ի հուլիսի 24-ին Տրիպոլիի վերաքննիչ դատարանը հեռակա կարգով նրան մահապատժի է դատապարտել: Զինդանի իշխանությունները հայտարարել են, որ մեղադրյալը գտնվում է բանտում, իսկ նրա ճակատագիրը լուծվելու է ըստ Լիբիայի իրավական նորմերի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |