Լիբիայի ափին 74 փախստականի դի է հայտնաբերվել![]() 21 փետրվարի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Էզ Զավիա քաղաքի մերձակա լողափում 74 ներգաղթյալի դի է հայտնաբերվել: Ըստ Կարմիր մահիկի տեղի բաժանմունքի մամուլի քարտուղար Մոհամմեդ ալ Միսրաթիի, բոլոր զոհվածներն աֆրիկյան երկրներից են, որոնք Սահարայից դեպի հարավ են գտնվում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Լիբիայի ափերը Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների մեծ մասի համար հիմնական ելակետն են: Փետրվարի 3-ին ԵՄ-ն ու Լիբիան համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է փախստականների համար ճամբարների ստեղծում այդ երկրի տարածքում, որոնք կֆինանսավորվեն ԵՄ կողմից: ՄԱԿ գերագույն հանձնակատարի փախստականնեի գծով վարչությունն իր հերթին քննադատել է ԵՄ և Լիբիայի միջև համաձայնագիրը՝ համարելով, որ միգրանտների բռնի տեղավորուոմը ճամբարներում նշանակում է, որ նրանք ապրելու են վատ պայմաններում և նրանց հետ վատ են վարվելու: Ինչպես հայտարարել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արդեն գործող ճամբարներում գրանցվել են փախստականներին բռնի կերպով աշխատանք պարտադրելու, կտտանքների ու բռնաբարությունների դեպքեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |