Վարչապետը քննարկել է 6 մարզից 11 ներդրումային ծրագիրը. Հիմնական ֆինանսավորումը գործարարների վրա է22 փետրվարի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են: Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատկան գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», - ասել է վարչապետը: Ներկայացված ներդրումային ծրագրերը հետևյալն են՝ Լոռու մարզի Ամրակից համայնքում ֆերմերային տնտեսության և Վանաձոր քաղաքում «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շինշիլաբուծական տոհմային տնտեսության ընդլայնում և Վարդենիսի պանրի գործարանի զարգացում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Խելացի տուն համակարգի արտադրություն» և «Բասեն» հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում, Արարատի մարզի Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից ու մշակումից պատրաստվող իրերի արտադրության և Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» էկոթաղամասի հիմնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |