Բաքուն Եվրախորհրդարանի 3 պատգամավորի միջազգային հետախուզում է հայտարարել ԼՂՀ այցելելու համար![]() 23 փետրվարի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Եվրախորհրդարանի 3 պատգամավորի միջազգային հետախուզում է հայտարարել, որոնք այցելել են Արցախի Հանրապետություն որպես դիտորդներ սահմանադրական հանրաքվեում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ադրբեջանի գլխավոր դատախազության վրա հղումով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոհարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվեին որպես դիտորդներ մասնակցելու համար: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ բազմակի ապօրինի այցելության և փետրվարի 20-ին կայացած հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու կասկածանքով»: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատարանը որոշում է կայացրել Էնգելին, Տեոհարուսին և Շտետինային ձերբակալելու մասին, նրանց միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով: Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվել։ Անցում է կատարվել կիսանախագահականից նախագահական կառավարման: Արցախում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |