Եղիշ Դավթյանը՝ Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշ Դավթյանը՝ Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշ Դավթյանը, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Եղիշ Դավթյանը ծնվել է 1950-ին: Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1990-1993 թթ. աշխատել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, որպես մարզախաղերի ամբիոնի վարիչ, հեղինակ է հիսունից ավելի տպագրված աշխատանքների: ԽՍՀՄ սպորտի վարպետ է, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադաների: 2002 թ. շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: 2004 թ. շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում:

1985-1989 թթ. մարզել է Ալժիրի ժողովրդական հանրապետության բասկետբոլի հավաքական թիմը և բարձրագույն խմբի մի շարք ակումբներ, մասնակցել է Աֆրիկայի և Արաբական երկրների առաջնություններին:

1990-1993 թթ. մարզել է «Ուրարտու» մարզական ակումբի բասկետբոլի թիմը: 1993-2000 թթ. մարզել է Լիբանանի ազգային հավաքականը և բարձրագույն խմբի մի քանի թիմեր, դարձել է երկրի գավաթակիր, երկրի պատանիների չեմպիոն, Արաբական երկրների բրոնզե մեդալակիր:

2001-2002 թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարզել է «Ալ-Ջալահ» ակումբի տղաների և աղջիկների բարձրագույն խմբերի թիմերը:

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ա ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են՝ Կոսովոյի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---