Հայ ուսանողներն արտասահմանում սովորելու կրթաթոշակ կստանան23 փետրվարի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Չինաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա: Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել է 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017-ի մարտի 7-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4): Մրցույթները տեղի կունենան ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: Ուսանողների՝ ՀՀ-ից դուրս կրթության կազմակերպմամբ զբաղվում են կառավարությունը և մի շարք միջազգային մասնավոր կազմակերպություններ: ՀՀ կառավարությունը տարբեր երկրների կառավարությունների հետ կնքել է միջպետական համաձայնագրեր, որոնց միջոցով իրականացվում են փոխանակման ծրագրեր. հայ ուսանողները մեկնում են տվյալ երկրի այս կամ այն բուհը կրթություն ստանալու, այնտեղից էլ ուսանողներ են գալիս ՀՀ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |