Cave of Rebirth. Տիգրան Համասյանը կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել (վիդեո) 23 փետրվարի 2017 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը Truth.io մեդիա-արթ հիմնադրամի և Nonesuch երաժշտական լեյբլի հետ համատեղ կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել՝ The Cave of Rebirth («Վերածննդի քարանձավը»), որի հեղինակը բազմաթիվ մրցանակների արժանացած կինոռեժիսոր Ռուբեն վան Լեերն է: Գործակցելով ֆրակտալ անիմատոր Ջուլիուս Հորսթհաուշի և Hectic Electric Amsterdam-ի համակարգչային հաստատությունների հետ` ֆիլմի հեղինակներն ուղիներ են գտել երաժշտությունը վերածելու մաթեմատիկական բանաձևերի վրա հիմնված եռաչափ տեսողական տարրերի, ինչը բոլորովին վերջերս է հնարավոր դարձել համակարգչային մշակման ոլորտում նոր տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ: Նկարիչ և կինոռեժիսոր Ռուբեն վան Լեերը բնակվում է Ամստերդամում: Նա մի քանի տեսահոլովակ է նկարահանել այնպիսի հայտնի խմբերի համար, ինչպիսիք են Yeasayer, The Black Eyed Peas և Coldplay-ը: Այս նոր ստեղծագործությունը Համասյանի` հին հայկական բանահյուսությունից եկող ոգեշնչումը և վան Լեերի` պատմելու արվեստի թվային մոտեցումը միահյուսելու փորձ է: Համասյանի այս սինգլը ներառվելու է երաժշտի չորրորդ սոլո ալբոմում, որը կկոչվի An Ancient Observer («Անտիկ դիտորդ»): Այն նաև հնչելու է Երևանում մայիսի 7-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Համասյանի համերգի ժամանակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |