ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկությունները խոստումնալից է համարում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը, սակայն հետեւում է իրադրությանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագովորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեությանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ եւ Կովկասում ու Միջին Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկությունները խոստումնալից են: «Մենք հուսով ենք, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը կշարունակի երկխոսությունը փոխզիջման հասնելու համար: Երկու կողմերն էլ հասկանում են, որ ինչ-որ բան կկորցնեն, սակայն դա անխուսափելի է: Մենք խրախուսում ենք աշխատանքը, որը առաջ է տանում, եւ հուսով ենք հաջողության հասնել այդ հարցում, քանի որ կողմերը գտնվում են կարգավորման ճանապարհին»,- ասել է նա:



Միեւնույն ժամանակ, հատուկ ներկայացուցիչը նկատել է, որ կողմերը հասկանում են ուժի կիրառման անթույլատրելիությունը, քանի որ նման փորձը «ցավալի հետեւանքներ» կունենա: «Եթե Ղարաբաղի հակամարտության կողմերը խաղաղ պայմանավորվածությունների հանգեն եւ աջակցության համար դիմեն ՆԱՏՕ-ին, ապա դաշինքը կարող է խաղաղապահ դերակատարություն ունենալ»,- նշել է Սիմոնսը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ առաջրկություններին, ըստ որոնց, Ադրբեջանին կվերադարձվի ԼՂՀ անվտանգության գոտու մի մասը Լեռենային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հետագա հանրաքվեի պայմանով, հաղորդում է «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---