ՀՀ նախագահը շնորհավորել է Միշել Լեգրանին հոբելյանի առթիվ24 փետրվարի 2017 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ: «Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում: Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները,-ասվում է ուղերձում: Նախագահը նշել է, որ Լեգրանի արվեստը Հայաստանում մեծապես սիրված է և սպասված: «Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միշել Լեգրանը հոբելյանի կապակցությամբ համաշխարհային շրջագայության կմեկնի: Միշել Ժան Լեգրանը հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |