ՀՀ-ում կզարգացնեն կորպորատիվ զբոսաշրջությունը24 փետրվարի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործարկվելու է ամբողջ աշխարհում հայտնի կորպորատիվ զբոսաշրջության ճյուղը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Այս պահին մեր գերակա խնդիրն է կորպորատիվ և միջոցառումային զբոսաշրջություն զարգացնելը, որովհետև դրա համար Հայաստանը թե՛ իր հասանելիությամբ, թե՛ մատչելիությամբ շատ գրավիչ է», - նշել է Զեյթունցյանը, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ MICE(Meetings, Incentives, Conferences and Exhibitions) միջոցառումային զբոսաշրջությունն ամբողջ աշհարհում հայտնի է, և Հայաստանում դրա զարգացման համար կան բոլոր նախադրյալները: Նա նաև ներկայացրել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետագա քայլերն այդ ուղղությամբ: «Մենք հիմա հավաքագրում ենք Հայաստանում բոլոր ռեսուրսները, այսինքն՝ այն հյուրանոցների մասին տվյալները, որոնք ունեն միջոցառումային տուրիզմի համար նախատեսված դահլիճներ: Նաև պատրաստում ենք կայք՝ MICE in Armenia անվանումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում միջոցառումային տուրիզմի համար նախատեսված բոլոր հնարավորությունները և պայմանները: MICE-ի համար մեր շուկան ՌԴ-ն է և արաբական երկրները», - եզրափակել է խոսքը Զեյթունցյանը: Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի: Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |