ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի համարները հայտնի են. Առաջին համարով ԵԼՔ-ն է

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի  համարները հայտնի են. Առաջին համարով ԵԼՔ-ն է

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ սահմանել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում հետևյալ համարները կունենան.

ԵԼՔ դաշինք - 1, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 2, «Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 6, Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 7, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8, Հայ Հեղափոխական Դաշնակցություն - 9:

Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---