Ղարաբաղյան կողմ անցած ադրբեջանցի զինվորը վերադարձվել է հայրենիք21 սեպտեմբերի 2007 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր ղարաբաղյան կողմը Ադրբեջանին է հանձնել հունիսին Ղարաբաղի կողմ անցնելիս ձերբակալված զինվորական Աշրաֆ Ջաֆարովին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը, ԼՂՀ իշխանությունները հուսով են, որ Բաքուն եւս բարի կամք կդրսեւորի եւ կազատագրի ադրբեջանական կողմում երկար ժամանակ պահվող երկու հայերին:Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ջաֆարովը հանձնվել է ադրբեջանական կողմին Խաչինչայ գետով անցնող շփման գծի վրա` Աղդամի շրջանի Գերվենդ գյուղի մոտ: Հիշեցնենք, որ Աշրաֆ Ջաֆարովը` Ադրբեջանի Սուրախալինի շրջանի Գարաչուխուր գյուղում 1985 թվականին ծնված, ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2007 թվականի հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի վրա` Աղդամի ուղղությամբ, ղարաբաղյան դահմանն անցնելու ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |