«Նա» ֆիլմը՝ «Սեզարի» գլխավոր մրցանակակիր![]() 25 փետրվարի 2017 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Իզաբել Յուպերը ճանաչվել է լավագույն դերասանուհի: Ֆիլմը նաև «Ոսկե գլոբուսի» է արժանացել Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում: Լավագույն ռեժիսորի համար մրցանակը շնորհվել է Քսավիե Դոլանին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Գասպար Ուլելը լավագույն դերասան է ճանաչվել, գրում է Republic-ը: . «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ես՝ Դենիել Բլեյքս» բրիտանական ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին արժանացել է «Պատվավոր Սեզարի» «Սեզարը» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակն է։ Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության արարողությունը կատարվում է ամեն տարի փետրվար ամսին Փարիզի «Շատլե» թատրոնում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |