ՄԻՊ-ն ԱԺ ընտրությունները մշտադիտարկելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

ՄԻՊ-ն ԱԺ ընտրությունները մշտադիտարկելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

PanARMENIAN.Net - ԱԺ ընտրությունների նախապատրաստման, անցկացման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

Խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման միջոցով ուսումնասիրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, արագ արձագանքնել, քննարկել բողոքները, տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, խնդիր է դրված մշտապես օպերատիվ լինել դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանվածության առումով, նաև ապահովել համագործակցությունը տեղեկան, միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների միջև:

Նա նշել է, որ խումբը կազմված է լինելու մոտ 20 հոգուց, բաժանված է լինելու ենթախմբերի՝ այցերի համար պատասխանատուներ, իրավական խորհրդատավություն տվողներ, հրապարումներ ուսումնասիրողներ: Նաև մարզերում են գործելու ենթախմբեր: Խումբն աշխատելու է շուրջօրյա հերթապահությամբ, գրում է Panorama.am-ը:

«Մարդու իրավունքների պաշտպանն ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավասություն չունի, բայց եթե լինեն ահազանգեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, կլինեն այցեր տեղամասեր, նաև ոստիկանություն»,- պարզաբանել է Թաթոյանը:

Հարցին, թե արդոք չի վախենում ճնշումներից, Թաթոյանն ասել է. «Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ այս պահին, կարծում եմ՝ չի էլ կարող լինել, չունեմ ոչ մի կաշկանդվածություն»:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---