ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում վիրավորված կալանավորներին27 փետրվարի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկը, փետրվարի 27-ին այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արձանագրվել է, որ Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին: Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը ստորագրել է 26 պատգամավոր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |