Արարատի, Արմավիրի մարզերում և Գորիս քաղաքում մառախուղը պահպանվում է

Արարատի, Արմավիրի մարզերում և Գորիս քաղաքում մառախուղը պահպանվում է

PanARMENIAN.Net - Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղը պահպանվում է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով իրավիճակը ՀՀ ճանապարհներին մարտի 1-ի ժամը 09:30-ի:

Բացի այդ, փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Հանրապետության տարածքում մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---