€44 մլն-ի վարկային համաձայնագիրը վավերացվել է. Դեմ էին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը

€44 մլն-ի վարկային համաձայնագիրը վավերացվել է. Դեմ էին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովը 62 կողմ, 18 դեմ, 10 ձեռնպահ ձայնով վավերացրել է Հայաստանի հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը:

Վարկային համաձայնագրով պարտավորության չափը 44 միլիոն եվրո է: Ծրագիրը բաղկացած է երկու մասից և ֆինանսավորվելու է երկու վարկային համաձայնագրով:

Մեկն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից դեռևս 2016թ-ին և իրագործման փուլում է գտնվում: Դրանով վերանորոգվելու է Վանաձոր քաղաքի սկզբնամասից մինչև 38կմ ճանապարհահատվածը: Իսկ մյուսով, որն այսօր վավերացվեց, վերանորոգվելու է 38կմ-ից մինչև Բագրատաշենի անցակետի ճանապարհահատվածը:

Մարտի 1-ին վարկային համաձայնագրին դեմ են քվեարկել ԲՀԿ և ՀԱԿ խմբակցության պատգամավորները, գրում է Hetq.am-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---