ՆԱՏՕ-ն հիասթափված է ԵՍՍՍՊ-ից դուրս գալու Ռուսաստանի մտադրությամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հիասթափված եւ մտահոգված է միակողմանի կարգով Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին` ԵՍՍՍՊ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

«Դաշինքի բոլոր անդամները հավատարիմ են մնում Պայմանագրի պայմանների կատարմանը եւ հուսով են, որ Ռուսաստանը կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն կսկսի, ուղղված համագործակցության հետագա ապահովմանը: Մենք պետք է շարունակենք մեր բանավեճը Ռուսաստանի հետ եւ հուսով ենք, որ նա կվերանայի իր որոշումը»,-նշել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
    Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    ---