Ռուսաստանում կարող է պատմական փաստերի ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենք ընդունվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է լրացնել այն պետությունների թիվը, որտեղ որոշ պատմական փաստերի հրապարակային ժխտումը կգնահատվի որպես քրեական հանցագործություն: «Պատմության որոշ փաստերը» մատնանշել է նորամուծության նախաձեռնող Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը: Խոսքը այն անձնաց քրեական հետապնդման մասին է, որոնք արդարացնում են նացիստների հանցագործությունները Մեծ Հայրենական պատերազմի տարիներին: «Մայակ» ռադիոկայանի մեկնաբան Անդրեյ Սվետենկոյի կարծիքով, նման փաստերին պետք է դասել նաեւ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը: «Արդիական օրինակներից մեկն անցյալ տարի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է 1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Սակայն բանը նրանում է, որ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ճանաչում այդ պատմական փաստը: Չի եղել մարդկանց բնաջնջում էթնիկ հատկանիշներով, ասում են նրանք,-ոչնչացվել են Հայրենիքի դավաճանները, ներառյալ մանկահասակ երեխաներն ու անօգնական ծերունիները: Ահա սա իսկապես ժխտման ժխտում է, ինչը չպետք է լինի: Եվ այս աոռւմով Գռիզլովի առաջարկը ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Փաստերը համառ բան են: Չի կարելի հաշտվել այն բանի հետ, երբ սեւն այլ գույնով են բնորոշում»,-համոզված է Սվետենկոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---