26 սեպտեմբերի 2007 - 16:53 AMT
ԵՄ-ն հեռացրել է Թուրքիային 1 եվրո արժողությամբ նոր մետաղադրամի վրա պատկերված քարտեզից
Թուրքիան հեռացվել է քարտեզից` պատկերված 1 եվրո արժողությամբ նոր մետաղադրամի վրա, որը շուտով շրջանառության մեջ է մտնելու եվրագոտու երկրների տարածքում: Չնայած, որոշում է ընդունվել մետաղադրամի հակառակ կողմում պատկերել ողջ Եվրոպան մինչեւ Կասպից ծովը, Թուրքիան այդտեղ բացակայում է:

ԵՄ այդ որոշումը Եվրախորհրդարանի որոշ անդամների դժգոհությունն է առաջացրել: Իտալացի պատգամավորներ Մարկո Չապատոն եւ Մարկո Պանելան Թուրքիայի հեռացումը քարտեզից անխելք քայլ են անվանել: «Եվրոպական կառույցները գիտակցաբար կամ էլ անգիտակցաբար չեն ընդգրկել Թուրքիային նոր քարտեզում: Այստեղ կա Բելառուսը, որտեղ իշխում է բռնապետությունը, բայց բացակայում է այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպես Թուրքիան է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ աշխարհագրորեն Եվրոպայում են գտնվում Բելառուսը, Ուկրաինան եւ այլ երկրներ, սակայն ոչ Թուրքիան: