Առողջապահության ոլորտում 2017-ին մոտ 26 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում 2 մարտի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է մոտ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն կատարած այցից հետո։ Կենտրոնի տնօրենը նախարարին և նրան ուղեկցող լրագրողներին ներկայացրել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կենտրոնում տեղադրված PET և SPECT եզակի սարքավորումներով չարորակ նորագոյացությունների և սրտի հիվանդությունների ախտորոշման ճշգրիտ և կարևոր հետազոտություններ կկատարվեն։ Միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագրի իրականացման համար 2011թ. առ այսօր 2.2 մլրդ ՀՀ դրամի և 5.3 մլն եվրոյի ներդրում է կատարվել։ Ալթունյանը կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում, հատկապես` մարզերում, զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016թ. դեկտեմբերին։ Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4.8 մլրդ ՀՀ դրամ։ «ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը»,- նշել է նախարարը` մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4 մլրդ ՀՀ դրամ։ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքնի (ԳԱՎԻ) աջակցությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը կազմում է 0,9%։ Մինչև այժմ ԳԱՎԻ-ն ներդրել է 5.9 մլն ԱՄՆ դոլար։ «Արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար ԳԱՎԻ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2017թ. կվերանորոգվեն և կվերակառուցվեն պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ։ Դրանցում կտեղադրվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նվիրաբերված սառնարան-սենյակները, որոնք հագեցած են ջերմային ռեժիմի մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում սեզոնային գրիպի պատվաստումների կիրառման ընդլայնմանը։ 2015թ. հունվարին մեկնարկած «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» շրջանակում 3 տարվա ընթացքում բնակչության թիրախային խմբերի 50-60%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ։ Անցած 2 տարում իրականացվել է մոտ 940 հազար սկրինինգային հետազոտություն: 2017թ. նախատեսվում է բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ևս 500 հազար հետազոտություն, որի համար կներդրվի 365մլն դրամ։ Ալթունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860 մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։ Ընթացիկ տարում նոր ծառայությունների ստեղծման, վերազինման, վերանորոգման նպատակով լուրջ ներդրումներ են նախատեսվում նաև առանձին բժշկական կազմակերպություններում, այդ թվում` մարզերում։ Դրանց թիվը հասնում է շուրջ 75-ի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |