Զբոսաշրջության ոլորտը կարող է ազատվել ԱԱՀ-ից

Զբոսաշրջության ոլորտը կարող է ազատվել ԱԱՀ-ից

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել է զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման հարցը: Նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը:

Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման նպատակահարմարության հարցին, ինչպես նաև քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, օրենսգրքի առանձին կարգավորումների փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---