Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է առավել իրատեսական մոտեցում որդեգրեն` ավելի քիչ պոպուլիզմ եւ քիչ հռետորություն

PanARMENIAN.Net - «Այսօր ղարաբաղյան հակամարտության առկայությունն, որն մինչ օրս չի կարգավորվել, կարծես թե մարում է, սակայն կարող է բռնկվել ցանկացած պահի, քաղաքական փուլից անցնելով ռազմական փուլ, որը չափազանց բացասական է նաեւ Ռուսաստանի համար»,-հայտարարել է ՌԴ Պետդումայի Անվտանգության կոմիտեի նախագահ Գենադի Գուդկովը: «Ադրբեջանն ու Հայաստանը մեր անմիջական հարեւաններն են եւ մենք ցանկանում ենք, որ այնտեղ կայուն խաղաղություն հաստատվի»,-ասել է Գուդկովը:



Ռուս խորհրդարանականը կարծում է, թե ղարաբաղյան հարցի առումով կան իրատեսական պայմանավորվածություններ, որոնց կարող են հասնել Ադրբեջանն ու Հայաստանը: «Խնդիրը միայն այն է, որ հակամարտող կողմերը պետք է իրենք դա անեն եւ առավել իրատեսական մոտեցում որդեգրեն` ավելի քիչ պոպուլիզմ եւ քիչ հռետորություն, եւ ինչ-որ ելք գտնեն»,-ասել է Գուդկովն ու ընդգծել, որ Ռուսաստանը միանգամայն պատրաստ է հանդես գալ որպես պայմանավորվածությունների երաշխավոր, քանի որ այդ դերը լիովին ընդունելի է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---