Հունվարին էլէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով 4 մարտի 2017 - 09:21 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ/ժէլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.6%-ով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն,հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 143.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ/ժ: Միևնույն ժամանակ ՀԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 9.1%-ով՝ կազմելով 140.7 մլն կՎտ/ժ։ 2017-ի առաջին ամսում ՀԱԷԿ-ն արտադրել է 281.5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա. ցուցանիշը 2016թ-ի հունվարի համեմատ նվազել է 0.3%-ով: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ/ժ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 10.6%-ով՝ կազմելով 31.2 հազար հեգաջոուլ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |