Աշխարհի լավագույն երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան 7 մարտի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան US News & World Report հանդեսը հրապարակել է աշխարհի լավագույն 30 երկրի վարկանիշը: Լավագույն երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան, երկրորդ տեղում Կանադան է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Տասնյակում են նաև Գերմանիան, Ճապոնիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ֆրանսիան և Նորվեգիան: Ռուսաստանը ևս կա ցանկում՝ 27-րդ հորիզոնականում, սակայն երկրորդն է աշխարհում ազդեցության ցուցանիշով ԱՄՆի-ից հետո: Թուրքիան 36-րդն է, Լատվիան՝ 60-րդը, Ադրբեջանն ու Բելառուսը՝ 69-րդն ու 70-րդ համապատասխանաբար: Ղազախստանն ու Ուկրաինան զբաղեցնում են 71-րդ և 73-րդ տեղերը: Հայաստանը վականիշում չի ընդգրկվել: Ընդհանուր առմամբ ցուցակում 80 երկիր կա: Հարևան Իրանը 79-րդ տեղում է, 80-րդը Սերբիան է: Վարկանիշում հաշվի է առնվել 9 տարբեր չափանիշ, այդ թվում զբոսաշրջության, սոցիալական ոլորտի, մշակույթի զարգացման մակարդակը, տնտեսության աճի տեմպերն ու կյանքի ընդհանուր մակարդակը: Վարկանիշը համատեղ կազմել են BAV Consulting ընկերությունն ու Փենսիլվանիայի համալսարանը: Հետազոտության հիմքում սոցհարցումն է, որին մասնակցել է 21.300 մարդ աշխարհի 36 երկրից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |