ՄԱԿ-ում քննդադատել են Թրամփի` ներգաղթի մասին նոր հրամանագիրը

ՄԱԿ-ում քննդադատել են Թրամփի` ներգաղթի մասին նոր հրամանագիրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի փախստականների իրավունքների գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին անհանգստություն է հայտնել փախստականների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առնչությամբ։

«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք հարկադրված են փրկվել պատերազմներից և հետապնդումներից: Նրանք պաշտպանության և օգնության խիստ կարիք ունեն»,- Գրանդիի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի նոր որոշումը, նույնիսկ ժամանակավոր, սոսկ կսաստկացնի նրանց տառապանքներն, ում այն վերաբերում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների ընդունումը և իր վարչակազմին հանձնարարել է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը:

Փաստաթղթում նշված է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է վերանայեն գոյություն ունեցող կանոնները և որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը: Հրամանագրում ընդգծված է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---