Հայաստանը պատրաստվում է հրաժարվե՞լ ԵՄ կողմից տրամադրվող գումարից Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար

PanARMENIAN.Net - «Հայաստանը հրաժարվում է 200 միլիոն եվրոյից, որը Եվրամիությունը պետք է տրամադրեր երկրում գործող միակ ատոմային ելեկտրակայանի փակման դիմաց»,- հաղորդել է կառավարական պաշտոնանյաներից մեկը, հաստատելով, որ ներկա դրությամբ երկիրը չունի էլեկտրաէներգիայի այլ հիմնական աղբյուրներ: Հայաստանը վաղուց գտնվում է ԵՄ եւ Արեւմուտքի այլ երկրների ճնշման տակ, որոնք պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ի հնացած ռեակտորը` կառուցված դեռ խորհրդային տարիներին: Այդ պահանջների պատճառը սպառնալիքն է անվտանգությանը, հաղորդում է MIGnews.com-ը:



Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինաության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պնդում է, որ Մեծամորի ատոմակայանը շուտափույթ փակվի եւ «Եվրոատոմը» պատրաստ է 200 մլն. եվրո տրամադրել հայկական ԱԷԿ-ի փակման դեպքում:



Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, Իրանը չի բացառում Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հուլիսի 20-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանցի համանախագահ Մանուչեհր Մութաքին:



Մեծամորի ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որոնցից առաջինը շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը` 1980 թվականին: ԱԷԿ-ը ունի հաստատված հզորություն` 815 մՎտ: 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից հետո 1989 թվականի մարտին ԽՍՀՄ հատուկ որոշմամբ կայանի աշխատանքը դադարեցվել է, իսկ 1995 թվականի նոյեմբերի 5-ին, վեց-ամյա կոնսերվացիայից հետո, ՀԱԷԿ-ը վերաբացվել է: Այդ փաստը նմանօրինակ չունի ատոմային էներգետիկայի համաշախարհային պատմության մեջ: Այսօր ՀԱԷԿ-ը տարեկան 2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---