ԶԼՄ-ներ. 2018-ին Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե կարող է անցկացվել![]() 9 մարտի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հնարավոր է համարել Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի անցկացումը՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակի զարգացումը Մեծ Բրիտանիայում: Պատասխանելով այն հարցին, թե կարող է դա տեղի ունենալ արդյոք 2018-ին, Սթերջենը նշել է. «Քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծարգիրը գնալով ավելի հստակ ուրվագիծ է ստանում, այդ ժամկետը միանգամայն խելամիտ եմ համարում դրա համար»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: 2014-ի սեպտեմբերին կայացած առաջին հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիայից անկախանալու դեմ հանդես եկավ մասնակիցների 55%-ը: Հանրաքվեի անցկացման նախաձեռնողն էր Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որի առաջնորդն է Սթերջենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Շոտլանդիայի խորհրդարանը 2017-ի փետրվարին դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որով վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ է ստացել սկսելու Brexit-ի ընթացակարգը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |