ՌԴ-ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 32.1%-ով

ՌԴ-ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 32.1%-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 32.1%-ով՝ հասնելով $15,84 մլրդ-ի։

Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում զբաղեցրել է ութերորդ տեղը։

«Արտահանման ծավալներով այդ երկիրը հինգերորդ տեղում է, ներմուծման ծավալներով՝ 22-րդ։ Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի մասնաբաժինը 2016 թվականին կազմել է 3.4%։ Ռուսաստանի օգտին սալդոն Թուրքիայի հետ առևտրում կազմել է 11.55 միլիարդ դոլար»,- ասված է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը հրապարակած փաստաթղթում, հաղորդում է Gazeta.ru-ն։

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ արտահանումը նվազել է 29%-ով և կազմել $13.69 մլրդ, իսկ ներմուծումը պակասել է 47%՝ հասնելով $2.14 մլրդ-ի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---