Հրանտ Դինքի մարդասպանը «զղջում է կատարածի համար»

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի նիստին հոկտեմբերի 1-ին 17-ամյա մարդասպան Օգյուն Սամասթը առաջին անգամ խոսոտվանել է, որ հանցագործությունը կատարել է թմրադեղերի ազդեցության ներքո: Ավելի վաղ Սամասթը պնդում էր, որ որոշել էր սպանել լրագրողին Հայոց ցեղասպանության մասին նրա հոդվածների ազդեցության ներքո: Սամասթի խոսքերով, սպանությունը կազմակերպվել է Յասին Հայալի կողմից: «Ես թմրադեղերն ստացել եմ Յասին Հայալից սպանությունից մեկ օր առաջ եւ տեղյակ չէի, որ Հրանտ Դինքը ընտանիք է ունեցել, ես զղջում եմ»,- նշել է Սամասթը: Դատական նսիտը անցել է փակ դռների ետեւում, քանի որ մեղադրյալը անչափահաս է: Հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 11-ին, հաղորդում է Sabah թերթը:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` իր թերթի գրասենյակի մոտ: Դեպքից մեկ օր հետո ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին եւ Տրապիզոնի շրջանի ավելի քան տասը բնակչի սպանությանը առնչություն ունեալու կասկածանքով: Պետական մեղադրանքը պահանջում է սպանության կազմակերպիչներին եւ կատարողին ցմահ բանտարկության դատապարտել, իսկ հանցակիցներին 18-24 տարվա ազատազրկման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---