Սպառազինման արտադրանքի հայկական գործարան «DG Arms Corporation»-ը դուրս է գալու միջազգային շուկա 2 հոկտեմբերի 2007 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Սպառազինման արտադրանքի հայկական գործարան «DG Arms Corporation»-ը ծրագրում է դուրս գալ միջազգային շուկա երկրի ներսում բոլոր կարիքները բավարարելուց հետո: Այդ մասին հայտարարել է գործարանի գլխավոր տնօրեն Պարթեւ Մուշեղյանը, հավելելով, որ գործարանի արտադրանքը առաջին հերթինմ ուղղված է լինելու ներքին շուկայի ապահովման համար:Նրա խոսքերով, պոտենցիալ պատվիրատու երկրները որոշվելու են` ելնելով գործարանի արտադրանքի շուակայական պահանջարկից: «Մեր գործարանի արտադրանքի արտահանումը կատարվելու է միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունների թույլտվությամբ այն երկրներ, որոնք չեն մտնում ՄԱԿ-ի կամ ԵՄ սահմանփակումների տակ, ինչպես նաեւ որոնք հանդես չեն գալիս ՀԱՊԿ երկրների շահերի դեմ»,- նշել է նա: Մուշեղյանի խոսքերով, անկախ միջազգային շուկա արտադրանքի դուրս գալու փաստից, «DG Arms Corporation» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու արտադրանքի որակին: Այդ նպատակով գործարանի կառուցվածքում որակին հետեւելու հատուկ ենթաբաժին է բացվելու: Մուշեղյանը նշել է, որ գործարանի զարգացումը անընդհատ եւ մշտական է: «Ինչպես $22 մլն-ի ներդրումը, այնպես էլ հետագա միջոցների կիրառումը անմիջականորեն կապված են լինելու արտադրանքի տեսականու ընդլայնման հետ»,- նշել է նա, հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |