Ասադ. ՌԴ-ն ԻՊ դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է

Ասադ. ՌԴ-ն ԻՊ դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Այդ մասին նա հայտարարել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Միակ լուրջ կողմն այդ առումով Ռուսաստանն է, որն արդյունավետ է պայքարում ԻՊ դեմ՝ Սիրիայի հետ համագործակցելով»,-ասել է Ասադը, հայտնում է RT-ն:

2016-ի դեկտեմբերին Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձում միջամտել Սիրիայի ղեկավարության կողմից որոշումների կայացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---