Թավջութակահար Հախնազարյանը ելույթ է ունենալու Լոնդոնի King's Place-ում

Թավջութակահար Հախնազարյանը ելույթ է ունենալու Լոնդոնի  King's Place-ում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը մարտի 11-ին ելույթ է ունենալու Լոնդոնի King's Place-ում: Այս մասին տեղեկացնում է համերգասրահի պաշտոնական կայքը:

Հախնազարյանը նվագելու է դաշնակահարուհի Օքսանա Շևչենկոյի հետ. Հնչելու են Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի, Խուդոյանի, Սոլլիմայի ստեղծագործությունները:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Երաժիշտը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի:

Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---