Փորձագետ. ԵՏՄ ներդրողներին կհետաքրքրի հայ-իրանական սահմանին ստեղծվող ԱՏԳ-ն

Փորձագետ. ԵՏՄ ներդրողներին կհետաքրքրի հայ-իրանական սահմանին ստեղծվող ԱՏԳ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը դիմագրավում է արտաքին գործոններին և դրամական փոխանցումների կրճատմանը, սակայն, տնտեսական աճ է գրանցել (0,2%-ի չափով՝ խմբ), ինչը դրական արդյունք է ԵՏՄ որոշ այլ երկրների ֆոնին:

Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը Երևանում ընթացող ռուսաստանյան «Վալդայ» բանավիճային միջազգային ակումբի արտագնա նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Փորձագետը կարևորել է Հայաստանից արտահանման և դեպի երկիր ուղղվող ներդրումների աճի անհրաժեշտությունը: «Հայաստանը մի շարք առանցքային ներդրումային նախագծերի մասին է հայտարարել և շատ կարևոր է, որ երկիրը որոշել է իր առաջնահերթությունները: Կարծում եմ, բավականին մեծ հետաքրքրություն կա ԵՏՄ-ի, այդ թվում մեր բանկի կողմից»,-ասել է նա:

Ըստ տնտեսագետի, ԵՏՄ ներդրողների կողմից հետաքրքրություն կլինի նաև Մեղրիում Իրանի հետ սահմանին ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ներդրումների հարցում, այդ թվում այն պատճառով, որ Իրանն առաջ է շարժվում ԵՏՄ հետ առևտրային համաձայնագիր կնքելու հարցում:

Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրով նախատեսվում է ներգրավել մինչև 400 մլն դոլար, 2500 աշխատատեղ բացել: Մեղրիի ԱՏԳ-ն 10-15 հա տարածք կզբաղեցնի: Շինարարության համար կպահաջվի $32 մլն:

Խոսելով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալների նվազեցման մասին՝ Լիսովոլիկը որպես հիմնական պատճառ նշել է ՌԴ-ում շինարարության ծավալների անկումը:

Փարձագետը նշել է, որ այդ ոլորտը տուժել էր դեռ 2008-ի ճգնաժամից, և մեծ հաշվով, մինչ օրս չի վերականգնվել: «Կան բնակարանաշինության աջակցությանն ուղղված պետական ծրագրեր, ակտիվ քննարկվում է ոլորտի վարկավորումն ավելի պարզ դարձնելու հարցը: Սակայան, Հայաստանի մասով կարևոր է նվազեցնել կախվածությունը դրամական փոխանցումներից այլ գործոնների հաշվին, առաջին հերթին՝ դեպի ԵՏՄ անդամ պետություններ արտահանման ծավալների աճի շնորհիվ»,-ասել է Լիսովոլիկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---