ՅՈւՆԻՍԵՖ. 2016-ին ռեկորդային թվով երեխա է զոհվել սիրիական հակամարտությունում![]() 13 մարտի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - 2016-ին ավելի քան 650 երեխա է Սիրիայում շարունակվող հակամարտության զոհ դարձել: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Ըստ միջազգային կազմակերպության, դա առավելագույն թիվն է վերջին 3 տարում, երբ համապատասխան վիճակագրություն է տարվել: Ընդ որում, անմիջապես դպրոցներում կամ դրանց հարևանությամբ 2016-ին առնվազն 255 երեխա է զոհվել, իսկ 1,7 միլիոնը ուսումնական հաստատություն հաճախելու հնարավորություն չունի, գրում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով: Սիրիայի դպրոցական շենքերի մեկ երրորդը հնարավոր չէ օգտագործել ըստ նշանակության, քանի որ մի մասը զբաղեցրել են զինյալ խմբավորումները: Մարտական գործողությունների մեջ ներքաշված է ավելի քան 850 երեխա: Այդ ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |