Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը

Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը

PanARMENIAN.Net - Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն:

Ըստ Սթերջենի, եթե նոր հանրաքվեի հարցում համաձայնություն ձեռք բերվի, այն տեղի կունենա 2018-ի աշնան և 2019-ի գարնան միջև: Նա վստահություն է հայտնել, որ մինչ այդ Brexit-ի պայմաններն արդեն պարզ կլինեն՝ եթե դրանք հակասեն Շոտլանդիայի շահերին, ապա նոր հանրաքվե կանցկացվի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սթերջենը հավելել է, որ հավատում է անկախության կողմնակիցների հաղթանակին: Ակնկալվում է, որ առաջին նախարարը նոր հանրաքվեի հարցը կբարձրացնի Աբերդինում կայանալիք կուսակցական հավաքում՝ մարտի 17-18-ին:

Լոնդոնը պնդում է, որ շոտլանդացիներն արդեն հայտնել են իրենց կարծիքը 2014-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---