Ասադ. ԵՄ սխալ քաղաքականության հետևանքով ահաբեկչությունը տարածվեց Մերձավոր Արևելքում

Ասադ. ԵՄ սխալ քաղաքականության հետևանքով ահաբեկչությունը տարածվեց Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Սիրիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Եվրոպայի մի շարք երկրների սխալ քաղաքականության պատճառով տարածաշրջանում տարածվեց ահաբեկչությունը: Այդպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 12-ին Դամասկոսում:

«Եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում, և Մերձավոր Արևելքում ընդհանրապես, որը դրսևորվում է ահաբեկչությանն աջակցելով և սիրիացիների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, առաջացրեց այն իրավիճակը, որն ունենք այսօր. ահաբեկչության տարածում և փախստականների մեծ հոսք», -ասել է Ասադը, հայտնում է Sana գործակալությունը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են ծանոթանալ իրավիճակին և իրական պատկերը ներկայացնել իրենց ժողովրդներին»,-հավելել է Ասադը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի գարնանից՝ վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---