ԵՄ-ն կոչ է արել Անկարային խուսափել «ավելորդ հայտարարություններից» Նիդերլանդների հետ սկանդալի հարցում![]() 13 մարտի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: «Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային խուսափել ավելորդ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ավելի լարել իրավիճակը»,-ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ եթե սահմանադրակա փոփոխությունները Թուրքիայում ընդունվեն ապրիլի 16-ի հանրաքվեում, դրանք կգնահատվեն ըստ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր և Եվրոպայի խորհրդի անդամ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր կասեցնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում կայանալիք տեղաբնակ թուրքերի հանրահավաքին և քարոզել հօգուտ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել: Իսկ Թուրքիայի ընտանեկան գործերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայեն Քայան փորձել է ցամաքով մուտք գործել Նիդերլանդներ հանրահավաքին մասնակցելու նպատակով, սակայն հոլանդական ՆԳՆ-ն փակել է ճանապարհը, իսկ նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրացի» և արտաքսել են երկրից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն անցանկալի է հայտարարել Նիդերլանդների դեսպանի վերադարձը երկիր արձակուրդից հետո: Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |