Մամեդյարովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը միայն ժամանակի հարց է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ, ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ղարաբաղյան հակամարտությունն «անվտանգության դեմ ուղղված ամենալուրջ մարտահրավերն է տարածաշրջանում»: Նա հայտարարել է, որ «հակամարտությանն ուղղված բանակցություններն, որոնք ընթանում են 1992 թվականից ի վեր ԵԱՀԿ շրջանակներում, մինչ այժմ հաջողությամբ չեն պսակվել»:



Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում «հարկավոր է հիմնվել միջազգային իրավունքի եւ Անվտանգության Խորհրդի չորս բանաձեւերի վրա, որոնցով նախատեսվում է իր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնում»:



«Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա զուտ ժամանակի հարց է»,-ընդգծել է Էլմար Մամեդյարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---