ՆԱՏՕ. Հակամարտությունների կարգավորումը Կովկասում կենսականորեն կարեւոր է ողջ Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար

PanARMENIAN.Net - Հակամարտությունների կարգավորումը կովկասյան տարածաշրջանում կենսականորեն կարեւոր է ողջ Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է այսօր Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն մշտապես սատարում է կովկասյան գործընկերների անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածաշրջանային ինտեգրմանը: Սակայն հակամարտությունների կարգավորման մանդատը պատկանում է ոչ թե ՆԱՏՕ-ին, այլ ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին: «Եվ ՆԱՏՕ-ն նպատակ չունի առավել խորը ներգրավվածություն ունենալ այդ հարցերում»,-նշել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:



Անդրադառնալով ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերություններին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է թե քաղաքական մակարդակով, ինտենսիֆիկացված երկխոսության միջոցով քննարկում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ ինտենսիֆիկացված երկխոսությունը չունի սահմանափակումներ ժամանակի առումով: ՆԱՏՕ-ն ավելի քան երբեւէ լուրջ պահանջներ է ներկայացնում իր անդամներին: Եվ մեր հարաբերությունների ապագա առաջընթացը կախված է այդ պահանջների կատարումը ցուցադրելու Վրաստանի կարողությունից»,-հավելել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---