Գիտնականները պարզել են հնում Երկիր մոլորակի սառցակալման պատճառը

Գիտնականները պարզել են հնում Երկիր մոլորակի սառցակալման  պատճառը

PanARMENIAN.Net - ԱՄՆ երկրաֆիզիկոսները պարզել են պատճառը, թե ինչու է Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ առաջ գրեթե լիովին ծածկվել ձնով: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում:

Ըստ գիտնականների, 717 մլն տարի առաջ մոտավորապես 100 հազար տարվա ընթացքում մոլորակի սառցակալման պատճառը եղել է հրաբխային ակտիվությունը ժամանակակից Ալյասկայի և Կանադայի տեղում: Հրաբխային ժայթքումների պատճառով արտանետվում էր մեծ քանակությամբ ծծումբ և ծծմբային միացություններ: Այդ միացությունները հանգեցրել են ստրատոսֆերայում սուլֆատային աէրոզոլների ձևավորմանը՝ կաթիլների, որոնք արտացոլում են արևի լույսն ու այդպիսով նվազեցնում են մթնոլորտի ստորին շերտերի և մոլորակի մակերեսի տաքացումը: Հրաբխային ակտիվության ժամանակ, ըստ հեղինակների, տրոպոպաուզայի ջերմաստիճանը նվազում է, գրել է Lenta.ru-ն:

Ըստ գիտնականների, Պինատուբո հրաբխի ժայթքումը ֆիլիպինյան Լուսոն կղզում 1991-ին հանգեցրել է տասնյակ միլիոնավոր տոննա ծծմբի արտանետմանը, ինչը մեկ տարում նվազեցրել է գլոբալ ջերմաստիճանը մոտ 0,5 աստիճանով ըստ Ցելսիուսի:

Գիտնականները նաև հակառակ կապն են նշում՝ հնում հրաբխային ակտիվության սաստկացումը, երբ սառցակալումը տարածվել է մինչև ժամանակակից Կալիֆորնիայի տարածք: Արդյունքում սառույցն ավելի ինտենսիվ է արտացոլել արևի լույսն ու դրան հաջորդած մոլորակի ավելի արագ սառեցումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---