ՀՀ-ում մինչև 1 մեգավատ հզորությամբ 3-րդ արևային կայանն է կառուցվում. Ներդրումները՝ մոտ $1 մլն

ՀՀ-ում մինչև 1 մեգավատ հզորությամբ 3-րդ  արևային կայանն է կառուցվում. Ներդրումները՝ մոտ $1 մլն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։

2016-ի վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ էապես ավելացել է.

«Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով։ Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտևի մինչև մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է մոտ 1 մլն դոլար»։

Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողները։ Ըստ Հարությունյանի, օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչև 1 մեգավատ հզորությամբ հերթական արևային կայանի կառուցման նախագծման և նախապատրաստման աշխատանքները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---